«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը
31.05.2015 | 13:28

Երեկ հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավար ընտրվեց արևելագետ Արայիկ Հարությունյանը: Թեկնածուները երեքն էին՝ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը:
Սիմոնյանն ու Փաշինյանը ինքնաբացարկ հայտնեցին: Փակ գաղտնի քվեարկությամբ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ